Փաշինյանի կառավարությունը ձեռքերը կլվանա պատասխանատվությունից

Oct 16, 2018 Comments Off on Փաշինյանի կառավարությունը ձեռքերը կլվանա պատասխանատվությունից

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, 2019 թվականի բյուջեի նախագիծը չի ընդունվի, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից:

Սահմանադրության համաձայն՝ եթե բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, այսինքն՝ իշխանությունն ավտոմատ ազատվում է պետբյուջեով աշխատավարձ, թոշակ բարձրացնելու պարտավորությունից ու խոստումից:

Բանն այն է, որ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են հոկտեմբերի 29-ից. ԱԺ հանձնաժողովներում մոտ 15 օր է նախատեսված, ապա պետք է քննարկվի նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ նստաշրջանի ժամանակ:

Սակայն եթե այսօր վարչապետը հրաժարական տա, ապա 2 շաբաթից ԱԺ-ն կլուծարվի, եւ չի հասցնի ընդունել հեղափոխական իշխանությունների բյուջեի նախագիծը, որը, ըստ որոշ գնահատականների, «խղճուկ է՝ ոչ հեղափոխական»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: