Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքն ու եկամուտները

Oct 16, 2018 Comments Off on Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքն ու եկամուտները

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6 281 959 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 11–ին, երբ դեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր:

Ֆելիքս Ցոլակյանն անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել:

Նրա դրամական միջոցները 2017թ. կազմել են 14 888 000 ՀՀ դրամ:

ԱԻ նախարարի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից եւ կենսաթոշակից:

Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 4 465 460 ՀՀ դրամ, կենսաթոշակից ստացած եկամուտը՝ 1 816 499 ՀՀ դրամ: Մինչ պատգամավոր դառնալը նա ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, մի քանի տարի զբաղեցրել է Շիրակի մարզպետի, իսկ ավելի վաղ՝ նաեւ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: