ՀՀԿ-ն երկու թեւի է բաժանվել. Կուսակցությունից նոր արտահոսք է սպասվում

Oct 16, 2018 Comments Off on ՀՀԿ-ն երկու թեւի է բաժանվել. Կուսակցությունից նոր արտահոսք է սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թեւի է բաժանվել։ Արմատականները՝ ի դեմս Շարմազանով-Աշոտյան դուետի, կարծում են, որ, անկախ արդյունքներից, մասնակցությունը պարտադիր է ու ազնիվ ՀՀԿ-ի էլեկտորատի հանդեպ։

Իրատեսները վստահ են, որ ՀՀԿ-ի «գնացքը գնացել է», պետք չէ վերջնականապես զրոյանալ։

Դեռ վերջնական որոշում չկա, այն կկայացնեն առաջիկա ԳՄ եւ խորհրդի նիստերի ժամանակ։ Ի դեպ, առաջիկա օրերին կուսակցությունից կրկին արտահոսք կլինի․ այն պատգամավորները, որոնք աջակցություն հայտնեցին արտահերթի անցկացմանը, կլքեն նաեւ կուսակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: