25-ամյա քաղաքացին մնացել է ավազաշերտի տակ

Oct 15, 2018 Comments Off on 25-ամյա քաղաքացին մնացել է ավազաշերտի տակ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք. քաղաքացին (մոտ 25 տարեկան) մնացել է ավազաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով ժամը 17:08-ին հայտնաբերվել է Ռ. Ա.-ի (1993 թ.) դին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: