Պղծվում է երկիրը, սերունդը և գաղափարախոսությունը․ Լիա Ավետիսյան

Oct 15, 2018 Comments Off on Պղծվում է երկիրը, սերունդը և գաղափարախոսությունը․ Լիա Ավետիսյան

Այսօր Հայելի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը, խոսելով  նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի մասին, նշեց, որ նրանց հատուկ բուծում են․ «ԼԳԲՏ-ի մասին շատ հետազոտոթյուններ կան, սակայն պատճառը շփոթում ենք հետևանքի հետ։ Իրենց հատուկ բուծում են։ Մեր երկիրը, որը միշտ աշխարհի դրական բևեռն էր, հիմա ուզում են պղծեն»։

Ավետիսյանի կարծիքով պետք է հաշվի առնել, որ սա պատերազմ է, պղծվում է երկիրը, պղծվում է սերունդը, պղծվում է գաղափարախոսությունը․ «Մենք դեռևս տանուլ ենք տալիս, որովհետև ոստիկանապետին բերեցին, ինքը աղանդավոր մարդ է։ Ասում եք հակահարված կտաք՝ 5000 ոստիկան իրանց կշրջապատեն, իրանք կքայլեն, իվենթ կլինի, աշխարհով մեկ ցույց կտան և փաստը կմնա, որ Հայաստանում ԼԳԲՏ-ն անցկացրել է իր ֆորումը։ Ուստի մենք պետք է քայլեր անենք, որպեսզի դա կանխենք։ Բոլոր մեր իշխանական ատյաններին պետք է դիմենք և ասենք․մի հատ ձեզ թափ տվեք և հասկացեք ինչ եք անում, դուք ինչ լոզունգներով եք եկել և ինչ եք անում»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: