Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան

Oct 15, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան

Այսօր  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարկան չի ներկայացնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք  այսօր սպասվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը  հրաժարականը, քանի որ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա  հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը:

«Նախ, ուզում եմ հիշեցնել, թե ինչ էր ասել վարչապետ Նիկոլ  Փաշինյանն ամբողջությամբ: Նա շեշտել էր, որ նախնական տվյալներով, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան  դեկտեմբերի 9-10 -ին, ապա պետք է  հրաժարական տա Ձեր նշած ժամանակահատվածում: Իսկ եթե ընտրությունների օրը, ասենք, 2-3-5 օրով տեղափոխվի, ապա  հրաժարականի  ժամանակահատվածն էլ հետևաբար  փոխվում է, դա կլինի առաջիկայում»,-նշեց նա:

Արման Եղոյանն ընդգծեց, որ հրաժարականի օրը կապված է նաև մի շարք այլ հարցերից, որոնց ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: