Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է մոտ 26 տոկոսով

Oct 15, 2018 Comments Off on Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է մոտ 26 տոկոսով

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը մոտ 26 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
«Ռուսաստանը փորձում է խթանել ոչ միայն արտահանումը դեպի Հայաստան, այլև՝ ներկրումը Հայսատնից: Բացի սովորական դարձած գյուղատնտեսական մթերքների ներկրումը, բավականին ակտիվացել է Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի, տեքստիլի, կոշիկների ներկրումը: Դրանք ճաշակով իրեր են, որոնք պահանջված են Ռուսաստանում», – ասաց Անդրեյ Բաբկոն:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: