Պետք է թույլ չտանք, որ քաղաքական տղերքը շուստրիությամբ տիրանան իշխանությանը. Մենուա Հարությունյան

Oct 15, 2018 Comments Off on Պետք է թույլ չտանք, որ քաղաքական տղերքը շուստրիությամբ տիրանան իշխանությանը. Մենուա Հարությունյան

«ՀՀ ցանկացած վարչապետ պետք է ոչ թե ժողովրդի անունից խոսի, այլ Սահմանադրության և օրենքների»,- այս մասին այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը:«Երկրի տերը, այո՛, ժողովուրդն է, բայց ժողովուրդը պետք է մասնակցի երկրի կառավարմանը՝ բացառապես ընտրությունների միջոցով: Սա պետք է լինի շատ կարևոր: Ժողովուրդը կարող է սխալվել, ժողովուրդը պետք է քաղաքական էլիտա ունենա, մտավորականներ ունենան ու էս մտավորականները կառավարեն երկիրը»,-նշել է Մենուա Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ եթե հիմա խորհրդարանը լուծարվեց, ընդամենը մեկ տարի հետո հասարակությունը հիասթափվելու է Նիկոլ Փաշինյանից, կյանքը չի լավանալու, ավելին՝ մտնելու ենք մի շղթայի մեջ, երբ անընդհատ ներքաղաքական լարվածություն է լինելու մեր երկրում, ժամանակ չի մնալու տնտեսությամբ զբաղվելու, և սա գալու է նրանից, որ մի խումբ մարդիկ աթոռի համար գնում են դրան:

Նրա համոզմամբ՝ 10-15 տարի նրա նման մարդիկ պայքարել էին իշխանության դեմ, թուլացրել իշխանության հիմքերը, իսկ Փաշինյանը, ճիշտ պահին ճիշտ տեղում գտնվելով, շահել է. «Մենք պետք է թույլ չտանք, որ քաղաքական տղերքը շուստրիությամբ տիրանան իշխանությանը, որովհետև վաղն էլ ես դա  կարող եմ անել ու պարզվի՝ Նիկոլից վատն եմ, Նիկոլից ավելի անհայրենիք ու պետական մտածողություն չունեմ»,- հավելել է Հարությունյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: