Բանավեճ Հայելի ակումբում. Պետք է ազատվել ժողովրդին խաբող Նիկոլից. բա ո՞ւմ դնենք՝ Քոչարյանի՞ն

Oct 15, 2018 1 Comment

Քաղաքագետ Մենուա Հարությունյանը Հայելի ակումբում հայտարարեց, որ ինքը չի հավատում Նիկոլ Փաշինյանին: Մենուա Հարությունյանը համեմատելով քաղաքապետի և խորհրդարանական ընտրությունները նշեց, որ երբ ժողովուրդը սթափվում է և ուզում է գաղափարական հարցեր տալ, նա նորից էյֆորիա է ստեղծում՝ հիշեցնելով Սաշիկի բիզնեսները: 

«Քաղաքական ուժը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն, ինչը Փաշինյանի մոտ բացակայում է: Ես ո՞նց հավատամ Նիկոլին, ով մինչև վարչապետ ընտրվելն ասում էր մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, իսկ վարչապետ դառնալուց հետո դարձավ Պուտինի փոքրիկ եղբայրը »,-ընդգծեց քաղաքագետը:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ հակադարձեց, նշելով, որ այն թեզը, թե ժողովուրդը պատրաստ չէ այդ ընտրություններին սխալ է: Նա նաև չհամաձայնեց վերը նշվածի հետ. «Իմ դիրքորոշումն այն է, որ այս թշնամական մթնոլորտում հնարավոր չէ այլ քաղաքական մոտեցումներ ցույց տալ» ,-ասաց նա:

Մենուա Հարությունյանը օրինակ բերեց, Փաշինյանն ասում էր որ կադրային քաղաքականությունը շատ վատն է. «Նա ասում էր բոլորդ «թայֆաբազա եք», բայց մի քանի ամիս է ինչ իշխանության է և հիմա ինքն է նույն բանն անում և չի կարողանում ապացուցել նախկին թալանը: Պետք է ազատվել Նիկոլից՝ ով խաբում է մեր ժողովրդին»,-հայտարարեց նա:

«Եվ ո՞ւմ դնենք իշխանության Քոչարյանին» ,-հարցրեց հոգեբանը՝ հավելելով, որ նոր սերնդի մեջ լիդերներ չկան. «Ո՞ւր է. նրանց մեջ լիդեր չկա»:

«Է թողեք թող ձևավորվի»,-ավելացրեց Մենուա Հարությունյանը:

 

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Բանավեճ Հայելի ակումբում. Պետք է ազատվել ժողովրդին խաբող Նիկոլից. բա ո՞ւմ դնենք՝ Քոչարյանի՞ն” հրապարակմանը

  1. Robert Saroyan says:

    Այսօր Հայ Ժողովուրդն ու ՝ Նիկոլ Փաշինյանն ՄԻ Խելքի Են : Նրանք ՄԻՄԻԱՆՑ Չ՜են Կարա Խաբել:
    Մի ԽԵԼՔ Մի ՆՊԱՏԱԿ – Այստեղ Ոչ՜ Նիկոլն Է Խաբում Ժողովրդին , Ոչ՜ էլ Ժողովուրդն Է Խաբում Փաշինյանին : Նրանք ԳիՏԵՆ ՄԻՄԻԱՆՑ
    Նրանք Մի Խելքի են Մի Նպատակի են և Անհնարավոր Է ՄիՄիանց Խաբել –
    ԽԱԲՈՂԸ ԵՎ ՄԻԱԿ ԽԱԲՈՂԸ Մենուա Հարությունյանն է ՝ Ով ՝ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԻՐԵՆ էն Հանդուգն ՀԻՄԱՐՆԵՐԻ ՆՄԱՆ ՝ որին ՝ Ո՜Չ Ամոթնա Զսպում ՝ որով ՝ Չ՜Ունի , Ո՜Չ էլ Վախը ՝ որով ՝ Չ՜Ի Գիտակցում –

    ՊՌԻՎԵՏ ՌՈԲ