Բաբկեն Պիպոյանը հորդորում է զերծ մնալ պատրաստի աղցաններ գնելուց

Oct 15, 2018 Comments Off on Բաբկեն Պիպոյանը հորդորում է զերծ մնալ պատրաստի աղցաններ գնելուց

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հորդորել է  սպառողներինզերծ մնալ  պատրասի աղցաններ գնելուց: Պիպոյանը այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում: «Աղցանները պետք է վաճառվեն միայն ու միայն տարաներով՝ պետք է օրենքի փոփոխությու՞ն՝ թող առաջարկեին, չեն արել՝ թող հիմա ընդունեն սխալն ու առաջարկեն։

Հույս ունեմ, որ ի վերջո կներդրվի «պատասխանատվության ինստիտուտը», կլուծվի խնդիրն ու կհայտնաբերվեն «մեղավորները»:  Չի կարող այս վիճակը չունենալ մեղավորներ և պատասխանատուներ։ Պետք է տարանջատել պետական վերահսկողությունն ու աջակցությունը։ Վերահսկող մարմինը պարտավոր է համապատասխան առաջարկությունների ու գործողությունների հաջորդականություն առաջարկել՝ խնդիրներին լուծում տալու համար։ Հետո նոր «բիզնեսի շահի պաշտպանները» թող բերեն իրենց հակափաստարկները։ Իսկ եթե առաջարկներ չեն եղել, նշանակում է վերահսկողը հենց ինքն է մարդու առողջությունից ավելի կարևորել բիզնես շահը»,-գրել է նա։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: