Խաբում ա, բա ի՞նչ ա անում. Նիկոլն էլ նույն «թայֆաբազն ա». թեժ բանավեճ Մենուա Հարությունյանի և Սամվել Խուդոյանի միջև (video)

Oct 16, 2018 Comments Off on Խաբում ա, բա ի՞նչ ա անում. Նիկոլն էլ նույն «թայֆաբազն ա». թեժ բանավեճ Մենուա Հարությունյանի և Սամվել Խուդոյանի միջև (video)

Քաղաքագետ Մենուա Հարությունյանը Հայելի ակումբում հայտարարեց, որ ինքը չի հավատում Նիկոլ Փաշինյանին: Մենուա Հարությունյանը համեմատելով քաղաքապետի և խորհրդարանական ընտրությունները նշեց, որ երբ ժողովուրդը սթափվում է և ուզում է գաղափարական հարցեր տալ, նա նորից էյֆորիա է ստեղծում՝ հիշեցնելով Սաշիկի բիզնեսները:

«Քաղաքական ուժը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն, ինչը Փաշինյանի մոտ բացակայում է: Ես ո՞նց հավատամ Նիկոլին, ով մինչև վարչապետ ընտրվելն ասում էր մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, իսկ վարչապետ դառնալուց հետո դարձավ Պուտինի փոքրիկ եղբայրը »,-ընդգծեց քաղաքագետը:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ հակադարձեց, նշելով, որ այն թեզը, թե ժողովուրդը պատրաստ չէ այդ ընտրություններին սխալ է: Նա նաև չհամաձայնեց վերը նշվածի հետ. «Իմ դիրքորոշումն այն է, որ այս թշնամական մթնոլորտում հնարավոր չէ այլ քաղաքական մոտեցումներ ցույց տալ» ,-ասաց նա:

Մենուա Հարությունյանը օրինակ բերեց, Փաշինյանն ասում էր որ կադրային քաղաքականությունը շատ վատն է. «Նա ասում էր բոլորդ «թայֆաբազա եք», բայց մի քանի ամիս է ինչ իշխանության է և հիմա ինքն է նույն բանն անում և չի կարողանում ապացուցել նախկին թալանը: Պետք է ազատվել Նիկոլից՝ ով խաբում է մեր ժողովրդին»,-հայտարարեց նա:

«Եվ ո՞ւմ դնենք իշխանության Քոչարյանին» ,-հարցրեց հոգեբանը՝ հավելելով, որ նոր սերնդի մեջ լիդերներ չկան. «Ո՞ւր է. նրանց մեջ լիդեր չկա»:

«Է թողեք թող ձևավորվի»,-ավելացրեց Մենուա Հարությունյանը:

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: