Ում «յաշիկը» տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա»

Oct 15, 2018 Comments Off on Ում «յաշիկը» տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա»

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Mercedes G մակնիշի K 707 EA 77 RUS համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի համարանիշները ինքնաշեն են և կեղծ և ՃՈ ծառայողները նշված «յաշիկը» հայտնաբերեցին Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում, իսկ վարորդը փորձում էր ճանապարհային ոստիկաններին համոզել, որ իր կատարած անօրինակայութունը չտեսնելու տան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: