Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է. Մենուա Հարությունյան

Oct 15, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է. Մենուա Հարությունյան
Քաղաքագետ Մենուա Հարությունյանը՝ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին տեսակետ հայտնեց.   «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է և պարզապես օգտվելով քաղաքական իրավիճակից՝ ուզում է լուծարել, նա քանդելով գնում է պետական ինստուտները: Չի կարելի աթոռակռվի, սեփական պաշտոնի համար հանել ժողովրդի մի մասին քաղաք:Եվ՛ հասարակությունը, և՛ քաղաքական դաշտը պատրաստ չեն ընտրությունների»:
Մուս բանախոսը՝ Գուրգեն Եղիազարյանն էլ համոզված է, որ նոր խորհրդարան այնուամենայնիվ պետք է ձևավորվի, թեև ներկա իշխանությունն ըստ նրա ոչնչով չի տարբերվում նախորդից.
«Մենք լսում ենք ասֆալտին պառկացնել, քարշ տալ, գլուխներ սվաղել … Հիտլերն ասում էր՝ ես զրո եմ, Գերմանիայի ժողովուրդն է տերը, բայց նա ղեկավարեց, մնաց պատմության մեջ որպես ամենամեծ սրիկան: Մենք շատ դանդաղ, հաստատուն քայլերով գնում ենք դեպի բռնապետություն», -նշեց Գուրգեն Եղիազարյանը:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: