«Նիկոլ Փաշինյանն անձնական ատելություն ունի իմ հանդեպ». Ռոբերտ Քոչարյան

Oct 15, 2018 Comments Off on «Նիկոլ Փաշինյանն անձնական ատելություն ունի իմ հանդեպ». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահը համոզված է, որ երկիրը դեռ ղեկավարվում է «հեղափոխական ռոմանտիզմով»:

Հարուցված գործը բխում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հանդեպ ունեցած անձնական ատելությունից: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա շեշտել է, որ 10 տարի առաջ, մարտի 1-ին նա գործել է իր՝ որպես նախագահ ունեցած լիազորությունների սահմաններում:

Քոչարյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած իր հարաբերություններին և, մասնավորապես, Վլադիմիր Պուտինից ստացած ծննդյան շնորհավորանքին:

«Իմ պաշտոնավարման ժամկետների ավարտից հետո էլ են ու Պուտինը պահպանել են պարբերական շփումն ու լավ ընկերներ ենք»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալությանը՝ խոսելով Հայաստանում տիրող ներքին իրավիճակի, ներկա իշխանությունների քայլերի վերաբերյալ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: