Սասուն Խաչատրյանը՝ հիվանդության ու արկածախնդրության արանքում

Oct 17, 2018 2 Comments

Չնայած մեր ժողովուրդը արդարության քաղց ունի, որն այնքան է խորացել նախորդ իշխանությունների ժամանակ, որ դեռ ապագա տասնամյակում էլ չի հագենա, այնուամենայնիվ այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին ամիսներին, անգամ եթե արվում է արդարության հաստատման եւ արդարադատության անվան տակ, մտահոգիչ է եւ վտանգավոր։ Որովհետեւ այդ արդարադատությունը բացառապես քաղաքական քողի ներքո է եւ սիրողական մակարդակում, իրավականությունից կիլոմետրերով հեռու, նույն կոռուպցիայի դեմ պայքարը, որը մղում են հեղափոխական իշխանությունները, առնվազն կողմնակալ է եւ ոչ արժանահավատ։ Յուրաքանչյուրս առնվազն կարող ենք մի քանի մարդ թվարկել, ովքեր այս շրջանում դուրս են մնացել ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի եւ իրավապահ այլ կառույցների տեսադաշտից, միայն Սերժ Սարգսյանի օրինակը բավարար է կասկածելու իշխանությունների ազնվությանը, փոխարենը նրանց թիրախում են հայտնվում նրանք, որոնց միջոցով տվյալ պահին կոնկրետ հարց է լուծվում:

Օրինակ հայտնի գործարար Մայրապետյանի ձերբակալությունը կարող եք չկասկածել, որ տեղի է ունեցել միայն ու միայն այն փաստով պայմանավորված, որ գործարար Ռոբերտ Քոչարյանի մտերիմն է, այլապես նման մեղադրանքներ կարելի է նախորդ իշխանության ցանկացածի դեմ հարուցել: Իսկ ՀՔԾ արդեն հանրահայտ պետ Սասուն Խաչատրյանը որոշել է նոր իրավաբանության հիմունքներ սահմանել երկրում: Նրա արկածախնդրությունն առաջին անգամ դրսեւորվեց Ռոբերտ Քոչարյանի դեպքում, երբ ՀՀ երկրորդ նախագահի անձի անձեռնմխելիության հարցը պատշաճ պարզելու եւ պատկան մարմիններից մեկնաբանություն ստանալու կալանքի սանկցիայով մտավ դատարան ու մեղադեց սահմանադրական կարգի տապալման հարցում:

Ապա հասավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, խախտելով անմեղության կանխավարկածը հայտարարվեց, թե նախկին վարչապետին պատկանող կիսակառույց շենքում հայտնաբերված զենքերը կապ ունեն Մարտի 1-ի իրադարձությունների հետ:

Իսկ Մանվել Գրիգորյանի պարագայում Սասուն Խաչատրյանի վարքը ավելին, քան գռեհիկ սանձարձակություն է : «Մանվել Գրիգորյանի առողջության մասին լուրերը մի փոքր չափազանցված են»։ Այս մասին հայտարարում է Խաչատրյանը շարունակելով, որ բոլոր մարդիկ էլ առողջության հետ խնդիրներ ունեն։ «Հիմա Մանվել Գրիգորյանի համար փորձաքննություն է նշանակված։ Այս պահին նրա մոտ հայտնաբերված հիվանդություններն այն հիվանդությունները չեն, որոնք անհամատեղելի են անազատության մեջ պահելու համար, տվյալ դեպքում առայժմ նման փաստ չի հայտնաբերվել»,–ասում է Խաչատրյանը: Մինչդեռ բոլորին է հայտնի, որ Մանվել Գրիգորյանը թոքի վատ հիվանդություն ունի, որ կառավարության որոշմամբ հաստատված այն հիվանդությունների շարքում է, որոնց առկայության դեպքում կալանքն անհամատեղելի է դառնում: Վերջին ժամանակներում նաեւ տեղեկություն տարածվեց, որ Գրիգորյանը դրանից բացի 6 հիվանդություն ունի: Եւ ասյքանից հետո կանգնել ու ասել, թե գեներալ Մանվելը առողջական լուրջ խնդիրներ չունի, առնվազն կնշանակի, որ առողջական , ավելի ճիշտ հոգեբանական լուրջ խնդիրներ ունի ինքը՝ Սասուն Խաչատրյանը, ով սիրողական մակարդակում որոշել է երկրում արդարադատություն հաստատել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Սասուն Խաչատրյանը՝ հիվանդության ու արկածախնդրության արանքում” հրապարակմանը

  1. Robert Saroyan says:

    Այն որ ՝Դուք Անի ն եք Դա ՝ Ուրախալի Է , բայց ՝ Այն որ ՝ Դուք Պաշտպանում եք Երկիր Թալանած, Զինվորին Թալանած Մի Գառշելի ՝ Մանվել Գրիգորյան Տականք Մեկին ՝ ով ՝ 6 ու ՝ ավելի Հիվանդություններ ունի . Ես Կասեի որ ՝ 6 չէ , 26 ու ՝ ավելի հիվանդություններն Քիչ են Այդ Ստոր Անմարդկային Կենդանու համար ՝ որի ՝ համար դուք այդքան շոյված եք . ԱՄՈԹ ու ՜ՀԱՐԱՄ Ձեր կերած Կաթին

  2. Robert Saroyan says:

    Այն որ ՝Դուք Անի ն եք Դա ՝ Ուրախալի Է , բայց ՝ Այն որ ՝ Դուք Պաշտպանում եք Երկիր Թալանած, Զինվորին Թալանած Մի Գառշելի ՝ Մանվել Գրիգորյան Տականք Մեկին ՝ ով ՝ 6 ու ՝ ավելի Հիվանդություններ ունի . Ես Կասեի որ ՝ 6 չէ , 26 ու ՝ ավելի հիվանդություններն Քիչ են Այդ Ստոր Անմարդկային Կենդանու համար ՝ որի ՝ համար դուք այդքան շոյված եք . ԱՄՈԹ ու ՜ՀԱՐԱՄ Ձեր կերած Կաթին