Իրավունք չունենք այլևս միավոր կորցնել Ազգերի լիգայում

Oct 12, 2018 Չի մեկնաբանվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով հավաքականն այլևս իրավունք չունի միավոր կորցնել Ազգերի լիգայում:

«Ուսումնասիրել ենք Ջիբրալթարի հավաքականին և լիովին պատրաստ ենք առաջիկա խաղին: Պետք է կենտրոնացած խաղանք: Նման հավաքականների դեմ, ինչպիսին Ջիբրալթարն է, դժվար է խաղն ընթանում, կենտրոնացած խաղալով կարող ենք հաղթել և այնուհետ մտածենք Մակեդոնիայի դեմ հանդիպմանը: Պետք է երկու խաղերում էլ հաղթենք, քանի որ իրավունք չունենք այլևս միավոր կորցնելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը:

Հարոյանի խոսքով՝ նմանատիպ խաղերում մրցակիցները շեշտը դնում են հակագրոհների վրա: «Վերջին խաղերը խաղացել եմ ակումբում և լավ մարզավիճակում եմ: Ակումբում լեգիոնների խնդիր կա և խաղից է կախված լինում, թե ում են տալիս նախապատվությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով 3 տարի անց կրկին հավաքականին միացած Յուրա Մովսիսյանին, պաշտպանը առանձնացրեց, որ թիմն ուրախ է Յուրայի վերադարձի համար և բոլորին է հայտնի թե ինչպիսի ֆուտբոլիստ է նա:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Իրավունք չունենք այլևս միավոր կորցնել Ազգերի լիգայում”

Մեկնաբանել