Մարալիկում տեղի ունեցած միջադեպն անձամբ կազմակերպել էր Նիկոլ Փաշինյանը. «ԱդեկվաԴ»-ի հեղինակ

Oct 12, 2018 Չի մեկնաբանվել

Երեկ Մարալիկում տեղի ունեցած միջադեպի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԱդեկվաԴ»–ի հեղինակ Նարեկ Մալյանը։

Ըստ նրա՝ իրենց վրա հարձակումը կազմակերպված էր եւ կազմակերպված էր իշխանական թեւից. «Երեկվա միջադեպի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այս ամենը կազմակերպված էր անձամբ Նիկոլ Փաշինայնի կողմից, սակայն իրենց ցանկացած հունով չգնաց ամեն ինչ։ Իրանց ուզած հունը այն էր, որ եթե ծեծկռտուք տեղի ունենար, գնալու եւ նստելու էինք մենք: Մոտ 10 օր առաջ մեզ հենց Մարալիկ բնակիչներից  տեղեկացրին, որ արդեն մեկ ամիս է պարալիզացված է համայնքի աշխատանքը, համայնքապետարանն ընդհանրապես չի գործում։ Մոտ 15-20 հոգի գրավել է համայնքապետարանը։ Մեր վարչապետն առաջարկել է, որ համայնքապետարանը իր գործունեությունը տարբեր գյուղապետարաններում իրականացնի։ Համայնքապետարանի պարալիզացմամբ այնտեղ պարալիզացվել են այնպիսի ինստիտուտներ աշխատանքը, ինչպես նոտարի ինստիտուտն է, սոցապ ծառայությունն է։ Սա այդ 15-20 մարդու պատճառով, որոնց դուք երեկ հնարավորություն ունեցաք մեր Live-ում տեսնել»,–նշեց Մալյանը։

Մալյանը պնդեց՝ իրենց հետեւել են մինչ իրենք հանդիպում էին մարալիկցիների հետ, որոնք նրա խոսքով՝ շատ ադեկվատ մարդիկ էին, նույնը նա նշեց ոստիկանության աշխատակիցների մասին

Մալյանը հայտնեց, որ քրեական գործ դեռ չի հարուցվել, բայց կհարուցվի։

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Մարալիկում տեղի ունեցած միջադեպն անձամբ կազմակերպել էր Նիկոլ Փաշինյանը. «ԱդեկվաԴ»-ի հեղինակ”

Մեկնաբանել