Թրամփի փաստաբանները Ռուսաստանին վերաբերող հետաքննության շրջանակներում հարցերի պատասխաններ են պատրաստում

Oct 12, 2018 Comments Off on Թրամփի փաստաբանները Ռուսաստանին վերաբերող հետաքննության շրջանակներում հարցերի պատասխաններ են պատրաստում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները պատասխաններ են պատրաստում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրջանակներում, որը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններին  Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրին:

Մյուլլերը եւ Թրամփի իրավաբանական թիմը ամիսներ շարունակ բանակցություններ են վարել այն մասին, թե արդյոք նախագահը հետաքննության շրջանակնմերում կպատասխանի հարցերի:

Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին սեպտեմբերին հայտարարել էր, որ Մյուլերը ցանկանում է, որ ամերիկացի առաջնորդը հարցերին գրավոր պատասխաննելուց հետո համաձայնի անձնական հարցազրույցին: Նախագահի փաստաբանները դեմ են:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: