Հատուկ միջոցառումներ են մշակոլ

Oct 12, 2018 Comments Off on Հատուկ միջոցառումներ են մշակոլ

ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում մշակել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներ եւ քննարկել Միջին Ասիայում իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Որոշվել են «ռազմական նշանակության համատեղ համակարգերի զարգացման ուղղությունները՝  հակաօդային պաշտպանություն, ռադիոտեղորոշիչ ճանաչում, կապի, վերահսկողության եւ ճառագայթման, քիմիական եւ կենսաբանական միջավայրի գնահատում»:

«Խորհրդի կողմից ընդունված որոշումները կնպաստեն պաշտպանության եւ անվտանգության բնագավառում համագործակցության զարգացմանը: Մեր աշխատանքի ընթացքում գնահատվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ միջազգային ահաբեկչությանը հակազդելու անհրաժեշտ միջոցներ են մշակվել», – ասել է Շոյգուն:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: