Խոշոր ավտովթար Երևանում. Հայաստանի օլիմպիական կոմիտեի հարևանությամբ Samand-ը բախվել է բեռնատար ЗИЛ-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Oct 12, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում. Հայաստանի օլիմպիական կոմիտեի հարևանությամբ Samand-ը բախվել է բեռնատար ЗИЛ-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հարևանությամբ, բախվել են Samand մակնիշի 35 GP 341 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի ՏR 579 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Samand-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները; Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Երկու վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության. պարզվեց, որ նրանք եղել են սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Samand-ի վարորդը, ով բախվել է ЗИЛ-ի հետնամասին։ Հետաքննիչի հանձնարարականով երկու ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երկար ժամանակ է՝ վարորդները սպասում են ապահովագրական ընկերության ներկայացուցիչների ժամանմանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Դավիթաշեն վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ոքվեր վթարի հետևանքներն են վերացնում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: