«Ես ամենաշատ ծաղրի ենթարկված մարդն եմ». Մելանյա Թրամփ

Oct 12, 2018 Comments Off on «Ես ամենաշատ ծաղրի ենթարկված մարդն եմ». Մելանյա Թրամփ

dailymail.co.uk– ը գրում է,որ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն ABC News-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ինքն «աշխարհում ամենաշատ ծաղրի ենթարկված մարդն է»:

Քառասունութամյա նախկին մոդելն ասել է, որ ամուսնու՝ Դոնալդ Թրամփի կողմից երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, ինքը հայտնվել է հաճախակի հարձակումների ու քննադատության թիրախում:

«Կարող եմ ասել, որ ես աշխարհում ամենաշատ ծաղրի ենթարկված մարդն եմ: Կարող եք դրանում համոզվել՝ լսելով, թե մարդիկ ինչ են խոսում իմ մասին»,-ասել է տիկին Թրամփը՝ հավելելով, որ ամենօրյա կրած ծաղրի պատճառով որոշել է հանդես գալ «Եղիր լավագույնը» նախաձեռնությամբ, որն ուղղված է ծաղրի դեմ:
Տիկին Թրամփը նաև ասել է, որ Սպիտակ տանը ոչ ոքի չի վստահում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: