Հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ է. Էդուարդ Շարմազանով

Oct 12, 2018 Comments Off on Հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ է. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, որ հիմա, երբ ՀՀԿ-ն կազմալուծման եզրին է, ճի՞շտ է արդյոք խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, շեշտեց, որ ցանկացած քաղաքական ուժ իրավունք չունի չմասնակցելու խորհրդարանական համապետական ընտրություններին։

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ թող գնա, տեսնի իրեն ինչքան են վստահում։ Եվ արժանապատիվ հաղթանակ պետք է կարողանաս կրել, և արժանապատիվ պարտություն։ Այլապես Քենեդու ասածն է ստացվում՝ հաղթանակն ունի բազում ծնողներ, պարտությունը որբ է։ Քանի դեռ ՀՀԿ-ն ձիու վրա էր, Շարմազանովին հերթ չկար, հիմա արդեն բոլորը գնացին, ամբողջ բեռը մնաց Շարմազանովի և մի քանի հոգու վզին։ Ինձ համար հպարտություն է եղել ՀՀԿ լինելը ու կլինի։ ՀՀԿ-ն իր թերություններով և սխալներով հանդերձ շատ ավելի շատ դրական բան է արել։ Իհարկե, սխալներն էլ պետք է սրբագրել, և պատահական չէ, որ ես ԱԺ ամբիոնից ներողություն եմ խնդրել հայ ժողովրդից մեր սխալների և թերությունների համար։ Հիմա ՀՀԿ-ն պետք է գնա ընտրությունների, թող մասնակցի, չհավաքի, ի՞նչ է եղել։ Դա նույնն է, որ առաջին խաղակես մտել եմ ֆուտբոլի դաշտ, պարտվել եմ, երկրորդ խաղակես էլ չեմ գնում»,-ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: