Ֆրանկոֆոնների համար պետական ընթրիքը՝կիսակառույց հյուրանոցում

Oct 12, 2018 Չի մեկնաբանվել

Հրապարակը գրում է.Երեկվանից համացանցում լայն տարածում են գտել մի շարք տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրա կինը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ու նրա ամուսինը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մյուս երկրների ներկայացուցիչները պարում հայկական երաժշտության ներքո՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրված պետական ընթրիքի ընթացքում:

Նմանատիպ տեսանյութեր են իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակել նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մենք պարզեցինք, որ ընթրիքը տեղի է ունեցել «Դվին» հյուրանոցում, որտեղ բուռն շինաշխատանքներ են ընթանում, սակայն շինարարական բրիգադները լարված գրաֆիկով աշխատել են, որպեսզի ավարտին հասցնեն մեծ սրահները։

Հիշեցնենք, որ մենք այսօր լուր ենք գրել, որ սկսել են լայն թափով վերանորոգել Դվին հյուրանոցը, այն կվերանվանվի ՝ «Դավիթ Բեկ»: Վերակառուցումից հետո այն կլինի Հայաստանում և տարածաշրջանում նմանը չունեցող լյուքս դասի հյուրանոց, որի տանիքին անգամ ուղղաթիռներ կկայանեն: Այս պահին որպես «Դվինի» սեփականատեր է հանդես գալիս Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանը․ նախկինում այլ անուններ էին շրջանառվում, մինչև անգամ Իոսիֆ Կոբզոնի անունը»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Ֆրանկոֆոնների համար պետական ընթրիքը՝կիսակառույց հյուրանոցում”

Մեկնաբանել