Անջեյ Կասպրշչիկը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ

Oct 12, 2018 Չի մեկնաբանվել

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 11-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի պաշտպանության նախարարությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել շփման գծում տիրող իրավիճակի, սահմանագծում իրականացված մշտադիտարկումների ու հակամարտության կարգավորման հարցերի շուրջ:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Անջեյ Կասպրշչիկը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ”

Մեկնաբանել