Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը առևանգել են

Oct 12, 2018 Comments Off on Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը առևանգել են

BBC News-ի փոխանցմամբ, Տանզանիայում անհայտ անձինք առևանգել են 43-ամյա քաղաքական գործիչ և գործարար Մուհամեդ Դյուջիին՝ Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը:

Անհայտ անձինք հարձակվել են Դյուջիի վրա հոկտեմբերի 11-ի առավոտյան, երբ նա ուղևորվում էր ամենօրյա ֆիթնես պարապմունքին:  Առևանգողները ժամանել են նախօրոք և միլիարդատիրոջը սպասել հյուրանոցի մոտ: Ականատեսները հայտնում են, որ երկու սպիտակամորթ տղամարդիկ Դուջիին ուժով նստեցրել են Toyota Surf մակնիշի մեքենան և տարել անհայտ ուղղությամբ: Առևանգողները օդում կրակ են բացել, ականատեսներին վախեցնելու համար:
2018 թ-ի փետրվարին  Forbes ամսագիրը Դյուջիի ունեցվածքը գնահատել է՝ 1.5 մլրդ դոլար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: