Կարամելի Հարութի ընտանիքը ՝Յուվեցի Կա­րոյին 4.000.000 ԱՄՆ դոլար պարտքի մասին

Oct 12, 2018 Չի մեկնաբանվել

«Իրավունք»թերթը գրում է. «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո’չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:

Իսկ թե ինչն էր վիճաբանու­թյան բուն պատճառը, այս պահին կդժվարանամ ասել: Ես նոր եմ ներգրավվել այս գործում, և հաշվի առ­նելով ու հարգելով Ղարագյոզյանների ընտա­նիքի սուգը, այլ մանրա­մասներ դեռ չենք քննարկել: Կարող եմ միայն ասել, որ ընտա­նիքը պատրաստվում է հայց ներկայացնել դա­տարան, որպեսզի վե­րականգնի Հարություն Ղարագյոզյանի բարի համբավը:

– Ճի՞շտ է, որ մինչ այդ ողբերգությամբ ավարտված հանդիպումը՝ Կարո Կարապետյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Ղարագյոզյանին

-Այդ հարցին ևս այս պահին կդժվարանամ պատասխանել: Եկեք մի փոքր համբերենք:
Թե ինչն էր երբեմնի մտե­րիմ ընկերներին դարձ­րել այդ աստիճան թշնա­միներ, խուսափում են կարծիք հայտնել ան­գամ նրանց մոտ կանգ­նած աղբյուրները՝ նշե­լով միայն. «Անգամ այն ժամանակ, երբ Հարութն ու Կարոն մտերիմ ընկերների էին, շատերը զարմանում էին, որովհետև շատ տարբեր էին: Հարութը շատ ինտելեկտով, պատվախնդիր, զուսպ մարդ էր, իսկ Կարո­յի համար սրբություններ չկային»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Կարամելի Հարութի ընտանիքը ՝Յուվեցի Կա­րոյին 4.000.000 ԱՄՆ դոլար պարտքի մասին”

Մեկնաբանել