Ողբերգական ավտովթար.կա 11 զոհ

Oct 12, 2018 Comments Off on Ողբերգական ավտովթար.կա 11 զոհ

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Չուվաշիայում տեղի ունեցած միկրոավտոբուսի և բեռնատարի վթարի ժամանակ, ըստ թարմացված տվյալների, զոհվել է 11 մարդ:Երեկ՝հոկտեմբերի 11-ին,Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին, Չուվաշիայի Մ-7 ավտոճանապարհի 647-րդ կմ-ում, բախվել են Fiat մակնիշի միկրոավտոբուս և բեռնատար մեքենա:

Բոլոր զոհերը՝ «Fiat Ducato» միկրոավտոբուսի ուղևորներն են եղել,- հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վթարի արդյունքում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով :

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: