Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Էմանուել Մակրոն

Oct 12, 2018 Comments Off on Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման, Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 11-ին Մակրոնն ու Ազնավուրը պետք է հանդիպեին Երևանում, հենց այդ կեցավայրում: «Այսօր մենք պետք է հենց այստեղ հանդիպեինք: Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը: Այդ մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ: Նա ցանկանում էր, որ դա լինի այս երկրում, այս լեզվով, այստեղ, իր ընտանիքի հետ: Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել: Իր սովորության համաձայն՝ ոչինչ չէր թողել պատահականությանը: Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լիներ: Իր սովորության համաձայն՝ նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, որ կցանկանայի միասին մի փոքր երգել: Նախորդ շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում, նրան շնորհակալություն հայտնեցինք: Մենք այսօր այստեղ ենք՝ հավատարիմ մնալով նրան տված խոստմանը: Պետք է շարունակել նրա պայքարը, որը նա երբեք տանուլ չէր տալիս»,- ասաց Մակրոնը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: