Գտնում եք, որ վիրավորու՞մ են ձեզ՝ դատի տվեք՝ Էս պիտի լինի նոր Հայաստանի ձևը

Oct 12, 2018 Չի մեկնաբանվել

Մալյան Նարեկի ու Դանիելյան Արթուրի հետ կապված միջադեպը լավ շանս է, որ նոր իշխանությունը հենց Նարեկին ու Արթուրին ապացուցի, որ նոր Հայաստանում օրենքը պաշտպանում է բոլորին, այդ թվում ու առաջին հերթին՝ իրենց կարծիքից տարբերվող կարծիք ունեցողներին։
Ինքս անձամբ Նարեկի ու Արթուրի շատ մտքերի հետ համաձայն չեմ, բայց իրենք ինտելեկտուալ մարդիկ են ու իրենց կարծիքը արտահայտելու լիարժեք իրավունք ունեն (եթե բռնության կոչ կամ օրենքով արգելված բան չեն անում)։
Գտնում եք, որ ապատեղեկատվություն են տարածու՞մ՝ դուք պատասխանեք հիմնավոր փաստերով։
Գտնում եք, որ վիրավորու՞մ են ձեզ՝ դատի տվեք։
Էս պիտի լինի նոր Հայաստանի ձևը։
Նարեկին ու Արթուրին էլ հիշեցնեմ, որ էդ տեսակը (որ իրենց էսօր քաշքշում էր) նոր չառաջացավ. էդ տեսակը բուծվել ու զարգացել է երկաաաաար տարիների ընթացքում՝ ոմանց թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ։

Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Գտնում եք, որ վիրավորու՞մ են ձեզ՝ դատի տվեք՝ Էս պիտի լինի նոր Հայաստանի ձևը”

Մեկնաբանել