Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը, 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

Oct 12, 2018 Comments Off on Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը, 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը, 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Հիշեցնենք` Արտեմ Պետրոսյանի եւ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում, եւ նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Նրանք մեղադրվում էին թմրամիջոցներ եւ ապօրինի զենք պահելու մեջ: Հուլիսին Արտեմ Պետրոսյանը վերադարձել էր Հայաստան, ներկայացել իրավապահներին, նրան կալանավորել էին եւ ահա երեք ամիս անց նրան գրավի դիմաց ազատ արձակեցին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: