Անվանել են հակահեղափոխականներ.«ԱդեկվաԴ» թիմի հայտարարությունը

Oct 12, 2018 Չի մեկնաբանվել

Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը:

Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում ազատ խոսքի, ազատ տեղաշարժի և ազատ կարծիքի իրավունքը:

Նշենք, որ կազմակերպված այս հարձակումից հետո Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը Մարալիկի ոստիկանությունում ներկայացրել են կատարվածը:

Հետագա զարգացումներն օրենքին համապատասխան ընթանալու համար տեղեկացնում ենք իրավապաշտպան կազմակերպություններին  կատարվածի մասին:

Հարգանքով՝ «ԱդեկվաԴ» թիմ

 

Today, on October 11, at around 5:30 PM group of men attacked the founders and cohosts of the Adekvad show Artur Danielyan and Narek Malyan in the town of Maralik of Shirak region. The attackers called them counter-revolutionary, interrupted live Facebook broadcast and damaged the equipment. The actions of these attackers put values of democracy under threat, violate freedom of speech, freedom of movement and the right to freedom of opinion and expression. It is worth mentioning that after the incident Arthur Danileyan and Narek Malyan were taken to the police station where they provided all the details of the incident. To insure legality of the farther processes we inform human rights organizations about the incident.

 

Sincerely, Team “Adekvad”

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Անվանել են հակահեղափոխականներ.«ԱդեկվաԴ» թիմի հայտարարությունը”

Մեկնաբանել