Մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած կրակոցներից

Oct 11, 2018 Comments Off on Մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած կրակոցներից

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոոռւ մարզում: Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող «Նավ» ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խմբերը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքերն ու վիրավորների ինքնությունը: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում ոստիկանները հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջովին այրված: Կան տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ: Ոստիկանների և քննիչների հետ աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ՝ Վանաձոր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:

ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ Գևորգ Նավոյանը, Գրիգոր Դավթյանը և Արմեն Սեդրակյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: