Լիբանանի նախագահն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի փոխնախագահ

Oct 11, 2018 Comments Off on Լիբանանի նախագահն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի փոխնախագահ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում առաջին լիագումար նիստի ընթացքում Լիբանանի նախագահ Միշել Աունն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի փոխնախագահ:

Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Կոտ դ՛Իվուարի, Հաիթիի, Մավրիտանիայի և Վիետնամի ներկայացուցիչները նույնպես ընտրվել են Ֆրանկոֆոնիաւյի գագաթնաժողովի փոխնախագահ:

Նույն նիստի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: