Էմանուել Մակրոնն ու տիկինը Թումոյի սաներից նվերներ են ստացել
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել, որում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինն են: «Ճանաչեցի՞ք: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նոր փողկապը Վիշապաքաղ Վահագնի նկարազարդմամբ ու առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի` Հայաստանի մասին «ներսից» պատմող գիրքը ստեղծվել են թումոցիների կողմից»,- գրված է լուսանկարին կից: