Տանը պահվող էգ առյուծը հոշոտել է տիրոջը

Oct 11, 2018 Չի մեկնաբանվել

Մեքսիկայի Սյուդադ-Խուարես քաղաքում տնային պայմաններում պահվող էգ առյուծը հարձակվել է տան տիրոջ վրա: Նա մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Քաղաքի հարուստների թաղամասի առանձնատներից մեկում պահվել է երկու սպիտակ առյուծ և մեկ վագր: Տան տերը՝ Էրիկա Նոե Ռոմերո Մերազան ոչ միշտ է կենդանիներին պահել վանդակների մեջ: Երբեմն նա նրանց ազատ է թողել, և գիշատիչները շրջել են առանձնատան բակում: Եվ ահա մի օր Էրիկա Նոե Ռոմերո Մերազային ոստիկանները հայտնաբերել են գրեթե մահամերձ վիճակում: Նրա մարմնի և վերջույթների վրա բազմաթիվ վերքեր են եղել, ծունկն ամբողջությամբ պոկված է եղել, իսկ պարանոցի հատվածում 20 սմ խորությամբ պատռվածք է հայտնաբերվել:

 

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Տանը պահվող էգ առյուծը հոշոտել է տիրոջը”

Մեկնաբանել