Փաշինյանը France 24-ին մանրամասներ է հայտնել Ալիևի հետ ունեցած զրույցից (տեսանյութ)

Oct 11, 2018 Չի մեկնաբանվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ի լրագրող Մարկ Պերելմանին` խոսելով մի շարք հարցերի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: «Իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկվածը վերաբերել է ոչ թե հիմնախնդրի կարգավորմանը, այլ խաղաղ բանակցային գործընթացի համար համապատասխան միջավայրի ստեղծմանը: Որովհետև անհնար է խոսել լուծման մասին, երբ անհրաժեշտ մթնոլորտն ապահովված չէ: Մեր խոսակցությունն այն մասին էր, որ եթե իրավիճակը շարունակի այսքան լարված մնալ, ապա հնարավոր չի լինի խոսել կարգավորման մասին: Ըստ էության՝ մենք պայմանավորվել ենք մի քանի կետերի շուրջ, որպեսզի նվազեցնենք արցախա-ադրբեջանական, հայ-ադրբեջանական սահմաններին լարվածության աստիճանը»,-ասել է վարչապետը:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Փաշինյանը France 24-ին մանրամասներ է հայտնել Ալիևի հետ ունեցած զրույցից (տեսանյութ)”

Մեկնաբանել