Արթուր Ջանիբեկյանը լքել է «Գազպրոմ մեդիա»-ի ղեկավարի պաշտոնը
Հայազգի հայտնի մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանը լքել է «Գազպրոմ մեդիա» ժամանցային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:
Նրան կփոխարինի Դմիտրի Չեռնիշենկոն: Գրում է «Коммерсант»-ը նշելով, որ Արթուր Ջանիբեկյանն այժմ կզբաղեցնի գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը և կպատասխանի ապրանքային ռազմավարության իրականացման համար: