Առնետավազքի նեղ հնարավորությունները.ինչով է տարբեվում 98- իրավիճակից

Oct 12, 2018 Comments Off on Առնետավազքի նեղ հնարավորությունները.ինչով է տարբեվում 98- իրավիճակից

ՀՀԿ-ն մի քանի օր է սահուն կերպով կազմաքանդվում է, ՀՀԿ-ական ճամբարից զանգվածային արտահոսք է, որը քաջալերեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր օրերի իրադարձությունները հիշեցնում են 1998 թվականի իշխանափոխությունը և խորհրդարանում տեղի ունեցածը, երբ «Հանրապետություն» դաշինքից պատգամավորները դուրս էին գալիս ու անցնում Վազգեն Սարգսյանի կողմը:

1995-ից մինչեւ 2000-ականների սկզբները ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ձևական առումով 1998-ի և մեր օրերում տեղի ունեցածներն ունեն նմանություն, բայց բովանդակային առումով դրանք տարբեր իրողություններ են :Այն ժամանակ պատգամավորները դուրս էին գալիս ու համալրում Վազգեն Սարգսյանի «Երկրապահ» պատգամավորական խումբն ու վերջինիս ուղղորդմամբ սատարեցին նախագահ դառնալու ճանապարհ բռնած Ռոբերտ Քոչարյանին: Սակայն դա ոչ թե ճամբարափոխություն էր, այլ ներսում վերադասավորում, քանի որ 1995-ի ընտրություններին Վազգեն Սարգսյանի թիմը վերջիիս ուղղորդմամբ հանգրվանել էր Հանրապետություն կուսակցությունում ու վերջինիս ցուցումով էլ սատարել է առաջին նախագահին.<<Ճիշտն ասած՝ այն ժամանակ առնետավազքի ավելի լայն հնարավորություն կար, քանի որ ՀՀՇ-ական հանրապետական պատգամավորները որտեղ փախչում էին նույնատիպ կոռուպցիոն իշխանության մոդելն էր եւ ոչ թե ժողովրդի մոտ էին փախչում, այլ Ռոբերտ Քոչարյանի: Այս տեսանկյունից այն ժամանակ առնետավազքը շատ մեծ էր, իսկ հիմա ուղղակի բնական է, մարդիկ, որոնք իշխանությանը միացել են իրենց անձնական շահն առաջ տանելու համար, երբ տեսնում են, որ իշխանությունը երերում է, բնական է, որ վազում են այն կողմը, որտեղ կա իշխանություն: Սակայն հիմա իրավիճակն այն է, նրանք պետք է հույս չունենան նիկոլական իշխանությունից, որտեղ կաշառք, կոռուպցիա չկա այս հանգամանքով պայմանավորված առնետավազքը դժվարությամբ ու զգուշությամբ է արվում, շատերն էլ պարզապես հասկանում են, որ այս ամենն անշրջելի է ու դուրս են գալիս ՀՀԿ-ից>>, կարծում է Սադոյանը: Նա մեր օրերը նմանեցնում է նաեւ 1980-ականների վերջերի իրադարձությունների հետ.<<Շարժման տարիներին էլ կար երկիշխանություն՝ ժողովրդի իշխանություն, որը լիարժեքորեն պաշտպանում էր Ղարաբաղ կոմիտեի գործողությունները, ինչպես մեր օրերում <<Քայլ արա, մերժիր Սերժին>>-ին>> :

Վերջին օրերին՝ Սադոյանի խոսքով ուղղակի փլուզվեց երկիշխանության վերջին բաստիոնը՝ ԱԺ-ում ՀՀԿ-ական մեծամասնությունը: Սադոյանի խոսքով որքան հնարավոր է շուտ պետք է ֆորմալ լուծում տալ երկիշխանությանը՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Սադոյանը միեւնույն ժամանակ նկատեց, որ քանի որ Փաշինյանը առանց երկար նախապատրաստական աշխատանքների է եկել իշխանության, հետեւաբար չունի քաղաքական փորձ եւ կարողություններ ունեցող թիմ, ինչը արտահերթ ընտրություններից հետո կարող է երկիրը ճգնաժամի տանել.<<Ժողովրդի համար լուրջ խնդիր կա, եթե խորհրդարանականի ժամանակ կրկնվի Երեւանի ավագանու պատկերը, հաշվի առնելով Փաշինյանի թիմի ոչ կարող լինելը,վտանգավոր է, որ որոշակի վնաս կտա Հայաստանին ու հայ ժողովրդին>>:

Սադոյանն ասաց, որ իր ղեկավարած Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցությունը հաշվի առնելով ներկա իրողությունները նախաձեռնում է ձեւավորել համազգային մի կազմակերպություն կամ նախընտրական դաշինք՝ սփյուռքի հայրենակիցների ընդգրկմամբ, որը կիրագործի Հայաստանը համայն հայության աջակցությամբ ղեկավարելու գաղափարը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: