Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին,որ ընտրություններին պատրաստ էր միայն Նիկոլ Փաշինյան անձը. քննարկում քաղաքագետների միջև (video)

Oct 11, 2018 Չի մեկնաբանվել

Այսօր «Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան, որտեղ քննարկվեցին այս եւ արտահերթ ընտրություններին առնչվող այլ հարցեր:
Քննարկմանը մասնակցում էին քաղաքագետներ, նախկին պատգամավորներ:Մասնավորապես՝ քննարկմանը մասնակցող ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ ընտրությունները դեկտեմբերին կազմակերպելը ճիշտ չէ:
«Բայց ինչո՞ւ դեկտեմբերին։ Որեւէ մեկն առ այսօր խելամիտ պարզաբանում չի տվել թե ինչու հենց դեկտեմբերին։ Սա երկու բան կարող է նշանակել՝ կամ ինչ որ բան մեզանից թաքցնում են կամ սա հերթական էմոցիոնալ քայլն է»,- ասաց Մարգարյանը, որը վստահ է, որ արտահերթ ընտրություններին պատրաստ չէ ոչ միայն ինքը վարչապետը, այլեւ ժողովուրդը, հասարակությունը: «Սա էմոցիոնալ ընտրություն է, որը վտանգավոր է։Ասում են՝ ժողովուրդը հաղթել է: Ժողովրդի հաղթանակ լինում է միայն այն ժամանակ երբ այդ ժողովուրդը սկսում է լավ ապրել: Իշխանափոխությունը ժողովրդի հաղթանակը չէ»,- վստահ է Ստեփան մարգարյանը:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր հերթին նկատեց, որ հեղափոխական իրավիճակին վերջ տալու համար որքան շուտ անցկացվեն ընտրությունները,մ այնքան ավելի լավ եւ կարծիք հայտնեց, որ առաջիկայում ձեւավորվող խորհրդարանը հանրությանը կծառայի գոնե երեք եւ կես տարի: Նա այն կարծիքին է, որ ճիշտ աշխատանքի դեպքում ընդդիմադիր ուժերը կարող են բավական մեծ ձայներ ստանալ նույնիսկ այն դեպքում, եթե ընտրությունները լինեն դեկտեմբերին: «Ընդամենը ճիշտ աշխատանք է անհրաժեշտ»,- շեշտեց նա:
ՀՀ սոցապ նախկին նախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը եւս դրական է համարում ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու առաջարկը: Նրա կարծիքով կարեւորն ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: Նա վստահ է, որ տեղի ունեցածը անցյալ տարիներին թույլ տված կոպիտ սխալների հետեւանքն է:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Անդրադարձներ չկան to “Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին,որ ընտրություններին պատրաստ էր միայն Նիկոլ Փաշինյան անձը. քննարկում քաղաքագետների միջև (video)”

Մեկնաբանել