Փողոցի սիրելի առաջնորդը վաղը դառնալու է ատելի առաջնորդ.ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկում քաղաքագետների միջև (video)

Oct 11, 2018 Չի մեկնաբանվել

Որքանով են հասարակությունը եւ քաղաքական դաշտը պատրաստ արտահերթ ընտրություններին: Այսօր «Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան, որտեղ քննարկվեցին այս եւ արտահերթ ընտրություններին առնչվող այլ հարցեր:
Մասնավորապես, քաղաքագետ ՍտեփանԴանիելյանը, ներկայացնելով իրավիճակն, ասաց. «Քաղաքական դաշտ գոյություն չունի, կուսակցությունները փլված են: Այս պարագայում, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, մենք խորհրդարանում կունենանք արհեստական ընդդիմություն եւ իշխանական մեծամասնություն»։
Նա նաեւ համոզված է, որ գործող վարչապետը չպետք է որեւէ կուսակցության անդամ լինի: «Այսինքն, չի կարող վարչապետը միաժամանակ լինել որևէ կուսակցության առաջնորդ»,-ընդգծեց նա:
«Ազատ միտք եւ ազատ խոսք» կազմակերպության կազմակերպած քննարկման մյուս բանախոսը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ շեշտեց, որ քաղաքական դաշտը որպես այդպիսին չկա այս պահին։ «Մենք քաղաքական ճգնաժամի մեջ ենք եւ ամենավատն այն է որ այս ընթացքում
Օգտագործվեց ատելությունը որպես զենք։ Չունեցանք որեւէ տնտեսական, քաղաքական առողջ մոտեցում»,- ցավով ընդգծեց նա։
Նա նաեւ շեշտեց, որ այդ ատելությունը 26 տարիների հետեւանքն էր:
«Այս ընթացքում միայն ատելության ռեսուրսը օգտագործվեց։ Եվ կօգտագործվի այնքան ժամանակ քանի դեռ նոր իշխանությունները հստակ ծրագիր չունեն»,- վստահ է նա։
«Կարծում եմ՝ քաղաքական դաշտը վերջնականապես գլխատվեց Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո։ Նոր իշխանությունները լուրջ քարոզչական սցենար իրականացրին՝ մի կողմում ցույց տալով Քոչարյանին, մյուս կողմում իրենց»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը, ավելացնելով, որ իր կարծիքով իշխանությունները դեռ երկար կփորձեն ժողովրդին տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Անդրադարձներ չկան to “Փողոցի սիրելի առաջնորդը վաղը դառնալու է ատելի առաջնորդ.ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկում քաղաքագետների միջև (video)”

Մեկնաբանել