Բելառուսը, Ադրբեջանին զենք վաճառելով, խախտում է ռազմավարական հավասարակշռությունն. Коммерсантъ FM-ի մեկնաբան

Oct 09, 2018 Comments Off on Բելառուսը, Ադրբեջանին զենք վաճառելով, խախտում է ռազմավարական հավասարակշռությունն. Коммерсантъ FM-ի մեկնաբան

Մոսկվային նյարդայնացնում է Լուկաշենկոյի՝ «և մեզ, և ձեզ» սկզբունքով քաղաքականությունը, մասնավորապես, նրա մտերիմ հարաբերություններն Ուկրաինայի հետ, ինչպես նաև զենքի մատակարարումն Ադրբեջանին, գրում է «Коммерсант» պարբերականը:

Ռուսաստանի դժգոհության պատճառներից մեկն էլ Բելառուսի՝ Չինաստանի հետ համատեղ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտադրությունն է:

«Այսինքն՝ քիչ է, որ նրանք այդ համակարգերը մարտական հերթապահության են դրել Ռուսաստանի սահմանների մոտ, դեռ մի բան էլ վաճառել են Ադրբեջանին՝ մրցակցություն ստեղծելով ՌԴ-ի համար ու խախտելով ռազմավարական հավասարակշռությունը՝ հաշվի առնելով Բաքվի ու Երևանի հակամարտությունը: Նման գործողությունները բարդ է դաշնակցային անվանել»,- ասել է Kоммерсант FM-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն:

Հոդվածում ասվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է իր երկիրը մտադիր պաշտպանվել պայմանական հակառակորդի ներխուժման դեպքում: Հայտարարությունից հետո Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, ապա մեկ օր անց հանդիպել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ:

«Լուկաշենկոն Մոսկվայի հետ մեծ առևտրում նոր փաստարկներ է փնտրում: Ինչ վերաբերում է ռազմական մասին, Բելառուսը Չինաստանի հետ մշակել և արտադրում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը»,- գրում է  Դմիտրի Դրիզեն:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: