Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը ռուս կանանց արցախյան այցին

Oct 08, 2018 Comments Off on Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը ռուս կանանց արցախյան այցին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց արցախյան այցին:

«Որպես կին ու մայր, ես ինքս հասկանում եմ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում արված կոչը՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից: Այդ նախաձեռնության գլխավոր նպատակն է իբրեւ երիտասարդ զինվորների, անմեղ տղաների մահը կանխելը»:

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաեւան՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում սպասվող ռուս կանանց այցին Արցախ, հայտնում է Interfax գործակալության ադրբեջաներեն ծառայությունը:

«Նրանք, ովքեր խաղաղություն են ցանկանում, չպետք է շարունակեն պատերազմը, նրանք, ովքեր ցանկանում են կանխել մարդկային զոհերը, չպետք է օկուպացնեն այլ պետությունների հողերը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Բացի այդ, Բաքվում «ուսումնասիրում են» այցը, որից հետո որոշում կկայացվի՝ ՌԴ քաղաքացիներին «Ադրբեջանի օկուպացված տարածքներ անօրինական այցի» համար «սև ցուցակում» ներառելու մասին:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: