Հնդկաստանը գնել է ռուսական С-400 համակարգերը

Oct 05, 2018 Comments Off on Հնդկաստանը գնել է ռուսական С-400 համակարգերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիին ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ պայմանագիր են ստորագրել, հաղորդում է «Интерфакс»-ը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ գործարքի գինը կազմում է ավելի քան 5 միլիարդ դոլար:

Ռուսական С-400 «Триумф»-ը միջին և մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգ է, նախատեսված է օդատիեզերական հարձակման արդիական և հեռանկարային բոլոր միջոցների ոչնչացման համար:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: