Արտակարգ դեպք Երևանում. գնդապետ ներկայացած վարորդը ոտի վրա սկսեց միզել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Oct 05, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. գնդապետ ներկայացած վարորդը ոտի վրա սկսեց միզել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Աբովյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ ծառայություն կատարելիս կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոնները կոտպորեն խախտող Mercedes մակնիշի 88 DC 889 համարանիշի ավտոմեքենայի վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը 2 ժամից ավելի ճանապարհային ոստիկաններին փորձել է մոլորեցնել՝ «մուկն ու կատու խաղալ»՝ չենթարկվելով ճաապարհային ոստիկանների օրինական պահանջին, քանի որ ակնհայտ զգացվել է, որ նա ավտոմեքենան վարում է ոչ սթափ (խմած) վիճակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդը, որը ներկայացել է գնդապետ Սամվել Հակոբյան անուն-ազգանունով, այնքան է «խմած եղել», որ կանգնած տեղը միզել է։ Տեղում նա հրաժարվել է սթափության փորձաքննություն անցնել, որից հետո նրա ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ իրեն էլ՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, սակայն այնտեղ էլ է հրաժարվել սթափության փորձաքննություն անցնել։ Նա ճանապարհային ոստիկանների վրա հոխորտացել է, որ ինքը կորած մարդ չի, որ՝ «հանցագործ եք բռնել, հա՞», ու նրա մոտ հայտնաբերվել է մի քանի վկայականներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գնդապետ ներկայացած տղամարդը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 51-ամյա Սամվել Հակոբյանն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: