Ավիավթարում զոհված գեներալ Սահակ Կարապետյանը Ռոստովում եկեղեցի էր կառուցել՝ ավտովթարում մահացած որդու հիշատակին

Oct 05, 2018 Comments Off on Ավիավթարում զոհված գեներալ Սահակ Կարապետյանը Ռոստովում եկեղեցի էր կառուցել՝ ավտովթարում մահացած որդու հիշատակին

Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»,  Ռուսաստանի Գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, որը զոհվել է նախօրեին Կոստրոմայի մարզում AS 350 B3 ուղղաթիռի ավիավթարի հետևանքով, 2001 թվականին ավտովթարի հետևանքով կորցրել էր որդուն՝ում  հիշատակին նվիրված, հայրը Ռոստովում կառուցել էր Սուրբ Հարություն հայկական եկեղեցին: «Ողջ ընտանիքը ծանր էր տանում Արթուրի կորուստը: Նրա հիշատակին հայրը՝ Սահակ Կարապետյանը, և պապը՝ Վլադիմիր Ղազարյանը, որոշել էին եկեղեցի կառուցել: Նրանք ցանկանում էին, որ երիտասարդությունը գա եկեղեցի, որպեսզի այնտեղ հնարավորինս շատ մկրտություններ և պսակադրություններ տեղի ունենան», – թերթը մեջբերում է եկեղեցու վանահայր Տիգրան Ավագյանին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: