Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց

Oct 01, 2018 Comments Off on Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 29-ամյա Գառնիկ Մկրտչյանը իր վարած Renault մակնիշի 934 OF 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում տեղադրված վագոն-տնակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացի, 39-ամյա Էլիզբեթ Պլաթը և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 45-ամյա Մադհուռա Դիպիկանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: