Լեգիտիմ խորհրդարանի ձևավորումը օրվա հրամայականն է. ՀԺԿ հայտարարությունը

Sep 25, 2018 Comments Off on Լեգիտիմ խորհրդարանի ձևավորումը օրվա հրամայականն է. ՀԺԿ հայտարարությունը

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ:

Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումը առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների քաղաքական կամքով:

Ընտրություններն անցան ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և արտահայտում են ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքը:

ՀԺԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր իշխանություններին և լիահույս է, որ նրանք ամեն ինչ կանեն երևանցիների վստահությունն արդարացնելու համար:

Այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ առկա է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հստակ հասարակական պահանջ: Լեգիտիմ խորհրդարանի ձևավորումը օրվա հրամայականն է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: