«Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը». Սևակ Հակոբյան

Sep 25, 2018 Comments Off on «Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը». Սևակ Հակոբյան

yereva.today-ի խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը.

«Այսօր հրապարակեցինք արդեն երկրորդ նյութը (https://yerevan.today/…/i-gitutyun-qnnchakan-marminneri-ope…), որից պարզ է դառնում, որ Yerevan.today-ում կատարված խուզարկության հիմք դարձած խնդիրը կապված է Google որոնողական համակարգի հետ:

Մենք համացանցում փոքրիկ ուսումնասիրություն կատարելով՝ բացահայտեցինք, թե ինչպես դեռ երկու տարի առաջ Google-ին ահազանգել են նյութերի ժամկետների ցուցադրման խախտումների խնդրի մասին, որը դեռ չի լուծվել: Ակնհայտ է՝ որոնողական համակարգն ունի խնդիրներ որը հայտնի է ու պատահում է՝ այսօր դրված նյութը ցույց է տալիս մի քանի օր առաջվա օրացույցի համապատասխան:

Չնայած մեր և փորձագետների պնդումներին, որ Google որոնողական համակարգն ունի խնդիրներ նյութերի ժամերը և օրը ֆիքսելու վերաբերյալ, այնուամենայնիվ, ՀՀ Քննչական Կոմիտե-ի, ոստիկանության 6-րդ վարչության ներկայացուցիչները, սեպտեմբերի 17-ին առգրավեցին Yerevan.Today-ի համակարգիչներից մեկն ու կոշտ սկավառակները՝ հավելյալ ստուգելու համար: Փաստենք, որ տեղում նրանք արձանագրեցին տխրահռչակ գաղտնալսման նյութը մեր կայքում սեպտեմբերի 11-ից շուտ դրված լինելու անհնարինության փաստը: Այնուամենայնիվ, չնայած սրան, առգրավեցին մեզ համար չափազանց կարևոր, յուրաքանչյուր պահի մեզ անհրաժեշտ տեխնիկան և նյութերը՝ որոնք ցանկության դեպքում կարելի էր ստուգել և վերադարձնել սեղմ ժամկետում, առանց ավելորդ ձգձելու:

Մեր երկու հրապարակումները՝ «Քննչական մարմինների օպերատիվ աղբյուրների համար» խորագրով (https://yerevan.today/…/hatuk-qnnchakan-marminneri-operativ…), մեր գործընկերներն արտատպեցին և վստահաբար՝ հասել է քննչական մարմինների լսելիքին:

Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը: Մանավանդ որ Քննչական կոմիտեն պնդում է, թե մեր աշխատանքը խոչընդոտելու մտադրություն չունի և խմբագրության խուզարկությունը կապ չունի լրատվական գործունեության հետ (ինչին չէինք հավատում թե այն ժամանակ, թե հիմա, սակայն հուսով ենք որ սխալվում ենք)»:

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: