Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպման մասին դեռ հստակեցումներ չկան

Sep 25, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպման մասին դեռ հստակեցումներ չկան

Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպման մասին դեռ հստակեցումներ չկան:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն գագաթաժողովի ընթացքում, սակայն առանձին հանդիպման մասին տեղեկություն չկա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: