Մոնսերատ Կաբալիեն հոսպիտալացվել է
Vanguardia թերթը՝ վկայակոչելով երգչուհու շրջապատին գրել է,որ համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն բուժում է անցնում Բարսելոնայի կլինիկաներից մեկում:
85-ամյա Կաբալիեն հոսպիտալացվել է հինգ օր առաջ միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով: Նշվում է, որ բուժումը հաջող է ընթանում, եւ Կաբալիեն կարող է դուրս գրվել արդեն Լա-Մերսե տոնից հետո, որը Բարսելոնայում նշվում է սեպտեմբերի 24-ին: